Գրադարանի իմ ամենառաջին գիրքը

Մենք այսօր մարմնակրթությունից հետո գնացինք Մայր դպրոցի կենտրոնական գրադարան,որը կրում է էր Տիգրան Հայրապետյանի անունը։Մենք այնտեղ գնացել ենք տիկին Մարի Գաբանյանի հրավերով։ Գրադարանում գրանցվեցինք և ընթերցելու գրքեր ընտրեցինք։Ես վերցրեցի առաջինը <<Գաղտնի բանաձևը>> գիրքը և փոխեցի, որվհետև ինձ հասկանալի չթվաց։  Մի քիչ հետո վերցրեցի  <<Զվարճախաղերի սարսափը>> գիրքը։ Ինձ շատ դուր եկավ այս սարսափ գիրքը։Գրքի մեջ շատ վախենալու բաներ կային, բայց ես չվախեցա։ Շատ հետաքրքիր գիրք էր։ Լիքը հետաքրքիր հարցեր կային և ես դրանցից տասներկուսին պատասխանեցի։Ամենավերջին առաջադրանքն այն էր, որ պետք է գտնեինք հրեշ  քամելիոնին։Ես գտա ։ Այնտեղ լաբիրինթներ կային։Վերջինը հայելիների լաբիրինտ էր ։ Նա ասում էր, թե դու պետք է իմանաս հրեշ խամելոնը  ձախ կողմում է , թե հետևում Ես այս անգամ էլ կռահեցի ճիտ պատասխանը։ Հաջորդ անգամ որ գնանք գրադարան, ես կվերցնեմ  <<Տիեզերքում կորածները>>  գիրքը։ Դա էլ է  արկածային գիրք։ Եթե այդ գիրքը կարդամ, ապա նորից իմ բլոգում կպատմեմ նրա մասին։

About Աշոտ Մարկոսյան

Բարև։ Ես Աշոտ Մարկոսյանն եմ։Ես ութ տարեկան եմ և սովորում եմ չորրորդ դասարանում ։ Իմ սիրած ուտելիքը դա սպասն է։ Իմ սիրած զբաղմունքը հեծանիվ վարելն է։ Դուք իմ բլոգում կգտնեք շատ շատ հետաքրքիր նկարներ։ԵՎ իմ բլոգում կգտնեք մեքենաների նակարներ։ Իմ բլոգում դուք կգտնեք հետաքրաքիր հեքիաթներ և բանաստեղծություններ, նաև ծիծաղալու նախադասություններ։
Այս նյութը հրատարակվել է Իմ գրադարանը-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն