Ես տեղափոխվել եմ Հայ-Չինական բարեկամության դպրոց

Այնտեղ ավելի լավ է

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Մոգականը մաթեմատիկայում

Մենք  մաթեմատիկական հնարքներ ենք սովորեել։

Առաջին հնարքը այսպիսին էր․

Կոշիկիդ համարը պետք է բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացնես 50, արդյունքը բազմապատկես 20-ով, եթե քո ծննդյան տարեդարձը  այս տարվա մեջ արդեն եղել է, ապա ավելացնում ես  1018, իսկ եթե դեռ չի եղել 1017, ստացված թվից հանում ես քո տարեթիվը։ Արդյուքում ստանում ես քառանիշ թիվ, որի սկզբի երկու թվանշանները քո կոշիկի համարն են, իսկ վերջին երկու թվանշանները քո տարիքն է։

Օրինակ իմ կոշիկի համարն է 34,

34․5=170

170+50=220

220.20=4400

4400+1017=5417

5417-2009=3408

Ստացա 3408, 34-ը իմ կոշիկի համարն է, իսկ ես 8 տարեկան եմ։

Եթե ձեզ դուր եկավ այս հնարքը ինքներդ փորձեք կատարել։

2-րդ հնարքը այսպիսին էր․

Մտապահեք եռանիշ թիվ, այն  2 անգամ կողք կողքի գրեք, արդյունքում կստանաք վեցանիշ թիվ։ Այդ թիվը բաժանեք 7-ի, հետո 13-ի, հետո 11-ի, արդյուքնում կստանք ձեր մտապահած թիվը։

Օրինակ ես մտապահել եմ 965 թիվը։

965965։7=137995

137995:13=10615

10615:11=965:

Այժմ մյուս հնաքրքն է՝

Քո  ծննդյան օրը բազմապատկիր 2-ով, ստացված թվին ավելացրու 5, արդյունքը բազմապատկիր 50 –ով, ստացված թվին ավելացրու  քո ծննդյան ամիսը, եթե  ինձ ասես  վերջում ստացված թիվը, ապա ես կկռահեմ քո ծննդյան օրն ու ամիսը։

10․2=20

20+5=25

25.50=1250

1250+7=1257

1257-250=, ստացա 1007 քառանիշ թիվը, 10-ը  իմ ծննդյան օրն է, իսկ 7-ը իմ ծննդյան ամիսը։ Իրոք ես ծնվել եմ hուլիսի  10-ին։

Մենք կազմել և  լուծել ենք նաև մոգական քառակուսիներ։

ilovepdf_com — копия

ilovepdf_com-1

Հրատարակված՝ Մաթեմատիկա, Մաթեմատիկայի ջոկատ-ում | Թողնել մեկնաբանություն

Իմ ճամբարային շաբաթը

Ես ընտրել եմ մաթեմատիկայի ջոկատը։

Մենք լողում ենք։Հեծանիվ  ենք վարում։Բակային խաղեր ենք խաղում։ Մեր Արևմտյան դպրոցի այգում բալ և խնձոր ենք խաղել, և պատրաստել ենք կոմպոտ։ Մենք պատրաստել ենք շոկոլադե տորթ, լուծել ենք հետաքրքրաշարժ խնդիրներ, մոգական աղյուսակներ, մաթեմատիկական հնարքներ։

Հրատարակված՝ Մաթեմատիկա, Մաթեմատիկայի ջոկատ-ում | Թողնել մեկնաբանություն

Մեր Ճամբարային օրագիրը

Մենք այսօր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։Հետո դասարանում սովորեցինք մոգական աղյուսակներ և մաթեմատիկական հնարքներ։Հետո գնացինք հեծանիվ վարելու ու լողի։

Օրինակ Մի հնարք

Մեր մտապահած եռանիշ թիվը երկու անգամ գրում ենք կողք-կողքի, ստացվում է վեցանիշ թիվ։ Այդ թիվը բաժանում ենք 7-ի, հետո11-ի, իսկ հետո 13-ի, արդյունքում ստանում ենք մեր մտապահած թիվը։

Օրինակ իմ մտապահած թիվն է 115, այն երկու անգամ գրենք կողք-կողքի, կստանանք 115115,

115115:7=16445

16445:11=1495

1495:13=115

ստացա իմ մտապահած թիվը։

 

Հրատարակված՝ Մաթեմատիկա, Մաթեմատիկայի ջոկատ-ում | Թողնել մեկնաբանություն

Սնկեր և Բակտերիաներ

Շամպինիոնը սունկ։Ամենատարածված սունկն է;

Բնության մեջ հանդիպում է շամպինիոնի 60 տեսակ։ Առավել հայտնի են անտառայինը, սովորականը, տափաստանայինը, մարգագետնայինը։ Կա շամպինիոնի 2 տեսակ` չալպուտուրիկը և դեղնավունը, որոնք թունավոր են։
Փորձ չունեցող մարդիկ կարող են շփոթել շամպինիոնը թունավոր նմանակի հետ, որոնք զարգացման նախնական փուլում շատ նման են։ Կարևոր է իմանալ, որ թունավոր նմանակը պալարաձև լայնացված է բույսի հիմքային մասում և ի տարբերություն նմանակի` հասուն շամպինիոնի թիթեղները մգանում են։ Բնության մեջ աճող բույսը պտղաբերում է մայիս-հոկտեմբեր ամիսներին և որպես օրենք` աճում է մեծ խմբերով։ Շամպինիոնները լայն տարածում են ստացել Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 14-րդ-ի շնորհիվ։ Նա հրամայեց իր այգեպաններին «ընտելացնել» դաշտային շամպինիոնները։

19-րդ դարի վերջում Ֆրանսիայի Պաստերի համալսարանում մշակվեց շամպինիոնի սպորների աճեցման ստերիլ մեթոդ։ Ներկայումս շամպինիոնի այդ տեսակը մշակվում է ավելի քան 70 երկրներում։ Շամպինիոնի մշակովի տեսակների սննդային արժեքը մոտ է վայրի պայմաններում աճողներին։ Դրանք կարելի է մշակել ամբողջ տարվա ընթացքում։

Սնկի հյուսվածքներում բացակայում է քլորոֆիլը, այդ իսկ պատճառով այն լավ բերք է տալիս մութ տեղում։

Մշակովի տեսակները չեն առնչվում աղտոտված արտաքին միջավայրի հետ, ժամանակակից տեխնոլոգիաները բացառում են բակտերիաների, թունավոր և սպիտակուցի տրոհման արդյունքում առաջացող այլ վնասակար նյութերի ներթափանցումը սնկի մարմնի մեջ։ Մշակովի տեսակներից առավել տարածված է երկսպորանի շամպինիոնը (Agaricus bisporus), որն ունի 3 տեսակ, որոնցից կրեմագույնը գոյություն ունի միայն մշակության մեջ, իսկ սպիտակը և շագանակագույնն աճում են նաև բնական պայմաններում։ Շագանակագույն շամպինիոնները հաճախ անվանում են նաև արքայական, դրանք ավելի խոշոր են և ավելի երկար են պահպանվում, քան սպիտակը։

Շամպինիոնների շուկայում 20-րդ դարի վերջում հայտնվեցին լայն, խոշոր և հարթ շագանակագույն գլխիկ ունեցող «Պորտոբելո» սնկերը։ Այդ տեսակը մշակվել է Իռլանդիայում և կրում է Դուբլին քաղաքի շրջաններից մեկի անունը։ Պորտոբելոն ներկայումս համարվում է շամպինիոնի լավագույն տեսակը և լայն տարածում է ստացել բոլոր եվրոպական քաղաքներում։ Առանձնահատուկ է նրանով, որ բավականաչափ երկարատև մշակման արդյունքում պտղամիսը խտանում է և բուրում է ինչպես միսը։

Քիմիական բաղադրությունը և բուժիչ հատկությունները

Շամպինիոնը պարունակում է մինչև 90 % ջուր, 4 % հեշտ յուրացվող սպիտակուց, 2 % բջջանք, 1,5 % ածխաջրեր, 1 % ճարպեր, 1,5 % հանքային նյութեր։
Սպիտակուցների պարունակությամբ շամպինիոնը համարժեք է կովի կաթին։ Սպիտակուցը պարունակում է 18 տեսակի ամինաթթուններ, որոնցից 8-ը չեն սինթեզվում մարդու օրգանիզմում։ Հատկապես բարձր է լիզին և արգինին ամինաթթուների պարունակությունը, որոնք նպաստում են հիշողության և մտավոր կարողությունների պահպանմանը։

Սունկը հարուստ է լեցիտինով, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի լիարժեք աշխատանքին և խթանում է գլխուղեղի գործունեությունը։
Ի տարբերություն կանաչ բույսերի, շամպինիոնը հարուստ է D վիտամինով, B1 և B2 վիտամինների պարունակությամբ գերազանցում է թարմ բանջարեղենին, պարունակում է նաև նիկոտինաթթու, պանտոտենաթթու և A, C վիտամիններ։
Պարունակվող ֆոսֆորի քանակությամբ չի զիջում ձկնեղենին և ծովամթերքներին։ Կալիումի քանակությամբ համատեղելի է ցանկացած տեսակի միրգ-բանջարեղենի հետ։ Հարուստ է կալցիումով, երկաթով, պղնձով, պարունակում է նաև սելեն, մարգանեց և ցինկ։

Օգտակար նյութերն ավելի շատ են երիտասարդ, թարմ սնկերի «գլխարկներում»։ Թարմ շամպինիոնների 100 գրամի էներգետիկ արժեքը 27 կկալ է, և շատ ցածր է նատրիումի պարունակությունը, ինչի շնորհիվ խորհուրդ է տրվում` որպես դիետիկ ուտեստ։ Չորացրած սնկի կալորիականությունը 7-10 անգամ բարձր է։

  • Ամերիկացի կենսաբաններն ապացուցել են, որ երկսպոր շամպինիոնը պաշտպանում է օրգանիզմը վնասակար մանրէներից և վերականգնում է հյուսվածքները։
  • Սպիտակ շամպինիոնը պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտ նյութեր, քան լոլիկը, դդումը, կանաչ պղպեղը, ցորենի ածիկը, ինչի շնորհիվ պաշտպանում է օրգանիզմն ազատ ռադիկալներից և հակազդում է մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացմանը, այդ թվում` նաև քաղցկեղի։
  • Շամպինիոնը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, կարգավորում է ածխաջրերի փոխանակման գործընթացը, օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին։ Ունի խորխաբեր և բրոնխները լայնացնող հատկություն, խորհուրդ է տրվում բրոնխիտի և բրոնխների ասթմայի դեպքում։
  • Չինաստանում կիրառում են կարմրուկի, գրիպի և ջղակծկային սինդրոմի դեպքում։
  • Հեպատիտի և ստամոքսի խոցի դեպքում խորհուրդ է տրվում ուտել չորացրած շամպինիոն։
  • Մասնագետները կարծում են, որ վիտամին D-ի պարունակությունը զգալիորեն ավելանում է արևի ճառագայթների ազդեցության ներքո։ Նման հումքն օգտակար է շաքարային դիաբետի և օստեոպորոզի դեպքում։
  • Հնդիկ գիտնականները նկատել են, որ շամպինիոնից ստացված պատրաստուկները ճնշում են ոսկեզօծ ստաֆիլոկոկի և տիֆի հարուցիչ բակտերիաների զարգացումը։ Մատղաշ շամպինիոններից պատրաստում են հակաբակտերիալ դեղեր, օրինակ` «Կամպեստրին» հակաբիոտիկը։
  • Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Գեղեցկության համալսարանի մասնագետները կարծում են, որ շամպինիոնը նպաստում է մաշկի երիտասարդացմանը։ Պատրաստում են գեղարարական միջոցներ։
  • Շամպինիոնը միակ սունկն է, որը կարելի է ուտել առանց ջերմային մշակման, մանր կտրատած վիճակում` կիտրոնի հյութի և ձիթայուղի հետ։
  • Հակացուցումներ։ Շամպինիոնը պարունակում է դժվարամարս սնկային բջջանք` ֆունգին, որի քիմիական բաղադրությունը նման է միջատների մարմնում պարունակվող խիտինին։
  • Պետք է զգուշանան աղեստամոքսային համակարգի, լյարդի, երիկամների, քրոնիկ հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ չի տրվում ուտել մինչև 5 տարեկան երեխաներին։

Բակտերիաներ։

Բակտերիաներ  մեծ մասամբ միաբջիջ միկրոօրգանիզմներիթագավարություն։ Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։

Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն (5×1030) բակտերիա[1]։

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։

Բակտերիաների մեծամասնությունը չունի քլորոֆիլ և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։ Բակտերիաները տարածված են հողում, ջրում, բույսերում, մարդու և կենդանիների օրգանիզմներում, կարող են գոյություն ունենալ ամենաբազմազան պայմաններում, որոնք հաճախ անբարենպաստ են այլ օրգանիզմների համար։ Մասնակցելով բնության մեջ էներգիայի և նյութերի շրջապտույտին՝ բակտերիաներ մեծ նշանակություն ունեն կենսոլորտի ձևավորման և Երկրի վրա կյանքի պահպանման գործընթացներում։ Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից։

 

 

Հրատարակված՝ Բնագիտություն-ում | Թողնել մեկնաբանություն

Մաթեմատիկա

d5a9d5a5d5bdd5bf5

Հրատարակված՝ Մաթեմատիկա-ում | Թողնել մեկնաբանություն

homework

Դասարանում հարցրել եմ բառերը, բանավոր կազմել ենք նախադասություններ և քննարկել ենք տեքստը:
Տանը
1. Կարդում, թարգմանում ենք 96 էջի 1-ին վարժության տեքստը,  անծանոթ բառերը դուրս ենք գրում, տեղադրում բլոգում:
wkdnaklsn.PNG
Ջեյնը սովորաբար արթնանում է  ժամը յոթին։Շաբաթ օրը  նա  օգնում է իր մայրիկին տանը։Ամեն առավոտ նա մարզանք է անում;մաքրում է ատամները և լոգանք է ընդունում։Նա լվացվում է։Ջեյնը սովորաբար նախաճաշում էր  ժամը ութին  և գնում է դպրոց։Մայրիկը շնորհակալություն հայտնեց իր դուստրին։Ջեյնը սովորաբար  դպրոցից տուն է գալիս ժամը մեկին։Երեկոյան Ջեյնը և նրա ծնողները  նայում են հեռուստացույց
2. Կատարում ենք 96 էջի 2-րդ վարժությունը:
o.PNG
1. Billy :Yes I go to the stadium yesterday
2.Billy: No, i dont play volleyball at the stadium,  but i play football in stadium
3.Billy: I like  play whith my friend football
3. Անգիր ենք սովորում ևս 5  բառ
   Տալ- to give- gave
   Ներել- to forgive- forgave
   Գալ-  to come- came
   Վազել- run- ran
    Կորցնել- to lose- lost
Նախորդ 10 բառերն էլ եմ հարցնելու:
4. Նախադասություններ ենք կազմում բառերով և տեղադրում բլոգում:
I  gave Tigran a computer
My fother forgave mi
Came Brother
Im fast ran
I lost my  toy
Հրատարակված՝ English-ում | Թողնել մեկնաբանություն

Լինել և ունենալ

Կարդալ «Լինել և ունենալ» հեքիաթը։ Հեքիաթից դուրս գրել տաս բայ և գործածել նախադասություններում։

գնում էր, լսում էր,աշխատել ,տեսնել,դառնում,լռում, նայեք,կնկատեինք,շարունակել,ավարտել

Ես գնացի Ամերիկա

Ես լսեցի  ընկերոջս

Ես չեմ սիրում աշխատել

Ես տեսել եմ  Բուչխալիֆան

Ես  որ  մեծանամ  , կդառնամ ծրագրավոր

Ես չեմ լռում դասի ժամանակ

Նայեք,-գոռաց հայրիկս

Ընկեերս նկատեց, որ մեզ հետևում են

Ես շարունակում եմ դասերս  անել

Ես ավարտել եմ դպրոցը

 

 

 

 

 

 

Հրատարակված՝ Մայրենի-ում | Թողնել մեկնաբանություն

Մեծ գազարը նոր ավարտ

Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք, իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է եղել: Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է, մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛ այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:

– Ջուզեպի՜նա։

– Ի՞նչ է պատահել Օրեստե։

– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի մի տե՛ս…

– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :

– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ, պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։

– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։

– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..

– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։

– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:

– Այստեղ արի, միայն թե արագ։

– Բայց ես դաս եմ սովորում:

– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե այդպե՞ս կարողանանք հանել հողից: Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

— Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի ստացվում: — Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:

— Պետք է օգնության կանչել պապիկին, — առաջարկեց Ռոմեոն:

— Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը:

— Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:

— Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:

— Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։ Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:

— Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։

— Երեքով չենք կարողանում հանել հողից, կօգնե՞ս։

— Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։

— Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…

— Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…

— Ի՞նչ է եղել։

— Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։

— Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։

— Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։ — Օօգնեցե՜ք։

-Ի՞նչ պատահեց, պապի՛կ։

— Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա… Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:

— Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։

-Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ, օգնության կանչիր:

— Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:

— Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի է թերթին էլ հայտնել:

— Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա հետ ոչ ոք չհամաձայնվեց:

— Հեռուստատեսությո՜ւն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու նախ սա՛ հողից հանենք: Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր… Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։

— Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։

— Կետերը ծովում են լողում։

— Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում .․.

— Իսկ ես տեսել եմ գրքում… Մարդիկ հրահրում էին միմյանց:

— Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։ — Ես գազար չեմ սիրում, նախընտրում եմ կարտոֆիլ:

— Իսկ ես՝ կոլոլակ: Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում։ՀԵտո նրանք կանչեցին ամենաուժեղ գյուղացուն։Նրանք  քաշեցին այնքան ուժեղ ,, որ գազարը հասավ երկինք և ընկավ մի նապաստակի վրա ։Նապաստակը ուրախացավ , որ ինքը այսօր լավ ընթրիք է ունենալու, իսկ գյուղացիները մինչև այսօր փնտրում են այդ գազարը։Բայց հենց նոր գտան ։Ուղակի մնացորդները և  գազարի վերևի կանաչին։Այսպես ավարտեց մեր լավ պատմությունը

։

Հրատարակված՝ Մայրենի-ում | Թողնել մեկնաբանություն

Իմ գյուղը

Իմ գյուղը գտնվում է Վեդիում, Գոռավան գյուղում:Ես գնում եմ ամռանը , և օգնում եմ պապիկիս միրգ քաղել, բակային գործերը անել։Մեր հողամասում ուղիղ երեք հարյուր  ծառ կա , ամենաշատը խնձորենին է։Մեր  ամառանոցը քսանիննը տարեկան է, և  երեք հարկ ունի։Մեր գյուղը բուսակեր է։Բոլորը հողամաս ունեն։Մենք ունենք մի մեծ լողավազան ։Մեր գյուղում շատ շոգ է , դրա համար էլ լավ ծիրան է աճում ։

Գոռավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, մարզկենտրոնից գտնվում

է 19 կմ հեռավորության վրա։Գոռավան գյուղը գտնվում է Վեդի  քաղաքի   մոտ։Այս գյուղը երբ դեռ չկար, այդտեղ Գևորգ Մարզպետունու որդին՝ Գոռ իշխանը կռվել է , նա հաղթեց , բայց կռվի ժամանակ նրան սպանեցին։Այստեղ ժողովուրդը կառուցեց գյուղը և , որ Գոռ իշխանը կռվել է այդ տարածքներում , գյուղի անունը դրեցին  Գոռավան։

Գոռավանը հիմնադրվել է 1831 թվականին։

 

Հրատարակված՝ Հայրենագիտություն-ում | Թողնել մեկնաբանություն